Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ-ի նավթի ինստիտուտից երկրում նավթի պաշարների վերաբերյալ ստացված տվյալների ֆոնին, տեղեկացնում է Ria Novosti-ն։
Առավոտյան ժամը 07։08-ի դրությամբ՝ Brent էտալոն նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում ավելացել է 0.93 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 52,16 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի Nymex բորսայում ավելացել է 0,95 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 50.77 ԱՄՆ դոլար։
Ինստիտուտի տվյալներով՝ ԱՄՆ-ում նավթի պաշարները նախորդ շաբաթ կրճատվել են 3.8 մլն բարելով՝ հասնելով 467,1 մլն բարելի, մինչդեռ վերլուծաբանները կանխատեսել էին պաշարների աճ՝ 2.1 մլն բարելով։