Եղանակը Հայաստանում. շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ
[color=#CC0000]ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ հոկտեմբերի 18-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
[/color]
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում‵ ձյուն: Հոկտեմբերի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-19-ն աստիճանաբար կնվազի 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 15-20 աստիճանով: 20-ի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:
[img]/ups/images/0079348001476768745901399.jpg[/img]
Երևանում հոկտեմբերի 18-19-ը սպասվում է թույլ անձրև, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0381813001476768737190261.jpg[/img]