Եվրոպայի մեկ չեմպիոն, բրոնզե ու արծաթե մեդալակիրներ. Կիոկուշին կարատեի մարզիկները վերադարձան մեդալներով
Նոյեմբերի 24-26-ը Հոլանդիայի Պապենդալ քաղաքում տեղի ունեցավ Կիոկուշին կարատեի Եվրոպայի 30-րդ բաց առաջնությունը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի Կիոկուշին կարատեի մարզիկները:
Հայաստանի հավաքականը ներկայացել էր 4 մարզկով, ովքեր բավականին լավ արդյունք գրանցեցին:
Ռաֆայել Վարդանյանը, գրավելով առաջին տեղը, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Արթուր Ասրյանն արժանացավ արծաթե մեդալի, Հայկ Մկրտումյանն ու Արթուր Առուշանյանը, գրավելով 3-րդ տեղը, ստացան բրոնզե մեդալներ:
Տեսանյութը կարող եք դիտել [url=https://web.facebook.com/NKRKKF?hc_ref=PAGES_TIMELINE&fref=nf&_rdr]ֆեյսբուքյան էջում[/url]:
[b]
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիա (KWF)[/b]