211652_close_icon
views-count24200 դիտում article-date 11:42 22-10-2016

Հայաստանի «Կենտրոն» ազգային ավանդական Կարատե-դո ֆեդերացիայի սաները Հայաստան վերադարձան 3 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

2016 թ. Հոկտեմբերի 14-15-ը Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցավ ավանդական կարատեի Աշխարհի 32-րդ առաջնությունը, որին մասնակցում էին 33 պետություններ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը: Հայաստանի պատվիրակությունը Լեհաստան էր մեկնել 26 հոգուց բաղկացած անձնակազմով՝ Հայաստանի «Կենտրոն» Ազգային Ավանդական Կարատե-դո Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ: 10-11 տարիքայինների մեջ թիմային կատա մրցաձևից բրոնզե մեդալակիր է դարձել Մարատ Հարությունյանը: 12-13 տարիքայինների մեջ Աշխարհի չեմպիոն է դարձել Մանվել Ղալայանը: Անհատական կատա, էմբու և թիմային կատա մրցաձևերից կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիրներ են դարձել Էրիկ Հովսեփյանը և Հովհաննես Փիլոյանը: 14-15 տարիքայինների մեջ Աշխարհի չեմպիոն է դարձել Վարդան Ղալայանը: 16-17 տարիքայինների մեջ Ֆուկու-գու մրցաձևից բրոնզե մեդալակիր է դարձել Միքայել Մաթոսյանը: Մեծահասակների մեջ Աշխարհի չեմպիոն է դարձել Նարեկ Իսկանդարյանը՝ ֆուկու-գու մրցաձևից, ինչպես նաև բրոնզե մեդալակիր՝ անհատական կատա մրցաձևից: Ընդհանուր առմամբ՝ մեր հավաքականը Հայաստան է վերադարձել 3 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր