211652_close_icon
views-count3149 դիտում article-date 23:06 17-10-2016

Ավստրիայում ՀՀ դեսպանն աշխատանքային հանդիպում ունեցավ Ավստրիայի գիտությունների ակադեմիայի նախագահ, դոկտոր Անտոն Ցայլինգերի հետ

Հոկտեմբերի 17-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Ավստրիայի գիտությունների ակադեմիայի նախագահ դոկտոր Անտոն Ցայլինգերի հետ: Զրույցի ընթացքում դեսպան Կիրակոսյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի Ազգային ակադեմիայի հիմնադրման պատմությունը, գործունեության 80-ամյա շրջանում գրանցած ձեռքբերումները, ինչպես նաև անկախությունից ի վեր ազգային և համաշխարհային գիտության մեջ ունեցած ներդրումը: Իր հերթին Ավստրիայի ակադեմիայի նախագահը պատմեց իր ղեկավարած կառույցի հիմնադրման ու ավելի քան 200-ամյա պատմության մասին, անդրադարձավ ներկայումս կառույցի ուշադրության կենտրոնում գտնվող գիտական ուղղություններին և լայն աշխարհագրությամբ աչքի ընկնող բազմաոլորտ միջազգային համագործակցությանը: Կողմերն անդրադարձան Հայաստանի և Ավստրիայի գիտությունների ակադեմիաների միջև համագործակցության ընդլայման անհրաժեշտությանը, գիտակրթական և փորձագիտական փոխանակման հեռանկարներին, ինչպես նաև ոլորտային ստորաբաժանումների միջև ուղիղ կապերի հաստատմանն ու փոխգործակցության ամրապնդմանը:

Նմանատիպ նյութեր