Մոսուլում շարունակվում է ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունը
Իրաքի Մոսուլ քաղաքում շարունակվում է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ առավոտյան սկսված ռազմական գործողությունը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ Մոսուլում ռազմական գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակայության տակ գտնվող 11 գյուղ արդեն հաջողվել է ազատագրել: Միջազգային կոալիցիայի ռազմական օդուժը հոկտեմբերի 16-ից ռմբակոծում է Իրաքում ԻՊ-ի դիրքերն ու աջակցում Մոսուլի ազատագրման գործողությանը:
Իրաքի 2-րդ խոշորագույն քաղաքը համարվող Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավվել է 2014թ.: Ըստ տարբեր տվյալների՝ այնտեղ կարող է գտնվել 3.000-4.500 գրոհային: