Իրաքյան բանակը պատրաստ են Մոսուլը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրելու համար գրոհ սկսել: Այդ մասին Iraqo Media News-ին հայտնել է Իրաքի Նայնավա նահանգում ռազմական գործողությունների հրամանատար, գեներալ-մայոր Աջիմ ալ-Ջուբուրին, փոխանցում է Ria Novosti-ն:
Նշենք, որ Մոսուլը, որը Իրաքի երկրորդ խոշոր քաղաքն է, ԻՊ-ի ենթակայության տակ է գտնվում 2014 թվականի հունիսից: Ավելի վաղ Իրաքի պաշտպանության նախարար Խալիդ ալ-Օբեյդին խոստացել էր, որ Մոսուլի համար մեծ պայքարը կսկսվի 2016 թվականին և կդառնա ԻՊ-ի դեմ պայքարում որոշիչ: