Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հոկտեմբերի 16-ին
1813 թ. – Լայպցիգի մոտ տեղի ունեցավ խոշոր ճակատամարտ, հայտնի «ժողովուրդների ճակատամարտ» անունով, որին մասնակցեցին մոտ կես միլիոն զինվոր:
1847 թ. – առաջին անգամ տպագրվեց Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» հայտնի վեպը:
1854 թ. – ծնվել է Օսկար Ուայլդը, ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանանչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ (մահ. 1900 թ.):
1946 թ. – Նյուրնբերգյան դատավարության վճռով Նյուրնբերգի բանտում մահապատժի ենթարկվեցին գերմանացի 9 ֆաշիստական պարագլուխներ:
1978 թ. – Հովհաննես Պողոս II-ը ընտրվեց Հռոմի Պապ, դառնալով առաջին ազգությամբ սլավոն Հռոմի Պապը:
1986 թ. – ծնվել է Իննան, ռումինացի երգչուհի:
1991 թ. – Հայոց Համազգային Շարժման անդամ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց Հայաստանի առաջին նախագահ:
2008 թ. – Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում 550 ամուսնական զույգ նշանվեցին:
2009 թ. – Երևանում տեղադրվեց Սայաթ Նովայի կիսանդրին: