211652_close_icon

Լոռու մարզում այրվել է անասնակեր

views-count4362 դիտում article-date 19:04 16-10-2016
Հոկտեմբերի 16-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դսեղ գյուղի Գարաժ կոչվող թաղամասում գտնվող քարե շինությունում այրվում է կուտակված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է մոտ 3000 հակ կուտակված անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.13-ին, մարվել՝ 17.30-ին: Այրվել է մոտ 50 հակ կուտակված անասնակեր:

Նմանատիպ նյութեր