Ֆրանսիայի սենատի որոշումը նախադեպային կլինի եվրոպական երկրների համար
«Ֆրանսիայի դիրքորոշումը կարևոր է համաշխարհային քաղաքականության մեջ: Նա համարվում է ԵՄ երկրորդ առաջատար երկիրը, և այդ որոշումը կարող է նախադեպային լինել եվրոպական այլ երկրների համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ֆրանսիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, ասաց ՀՀ ԳԱԱ հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը:
«Այս անգամ մեր փաստաբանները, որոնք մշակել են նախագիծը, գործակցել են Ֆրանսիայի կառավարության իրավաբանների հետ և հաշվի առել այն դիտարկումները, որոնք Սահմանադրական խորհուրդը վիճարկել էր նախորդ փորձի ժամանակ»,- նշեց պատմաբանը: