10439 դիտում
14:27 15-10-2016
Ստեփանավանում բախվել են ՊՊԾ ջոկի հրամանատարի տեղակալի Samand-ն ու ՌԴ քաղաքացու 06-ը
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի ավագ քննիչ Պառավյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ հոկտեմբերի 13-ին Լոոռւ մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 17:30-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթ փողոցի սկզբնամասում բախվել են Գյուլագարակ գյուղի բնակիչ, 39-ամյա Հայկ Մատինյանի վարած Samand մակնիշի 079 ՈՍ 10 համարնիշի և ՌԴ քաղաքացի, Դոնի Ռոստովի մարզի բնակիչ, 55-ամյա Ավետիկ Ամիրխանյանի վարած ВАЗ 2106 մակնիշի M 924 TT 93 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ամիրխանյանի ուղևոր, Ստեփանավանի բնակիչ, 52-ամյա Ազնիվ Ամիրխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ տեսուչ Գ. Մատինյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Samand-ի վարորդ Հ. Մատինյանը աշխատում է ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՊՊԾ ջոկում՝ որպես հրամանատարի տեղեկալ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: