130500 դիտում
14:50 24-08-2017
Անհայտ անձի կողմից դանակահարվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալը. բժիշկները հեռացրել են նրա փայծաղը և պայքարում են նրա կյանքի համար
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, կեսգիշերին, անհայտ անձի կողմից դանակահարվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության մայոր Հակոբ Մկրտչյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Մասիսի հիվանդանոց է տեղափոխվել եղբոր կողմից և պարզվել է, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Վիրահատությունը տևել է մի քանի ժամ, և բժիշկները հեռացրել են նրա փայծաղը և վիրահատել են թոքը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Նորագավիթում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել, երբ Հ. Մկրտչյանը փորձել է կանխել վիճաբանությունը և այդ ժամանակ դանակահարվել է։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նա ոստիկանական համակարգում համարվում է գործի նվիրյալ, պրոֆեսիոնալ կադր և դրական է գնահատվում ոչ միայն գործընկերների ու բարեկամների, այլ նաև ընկերների ու հարևանների կողմից և նա վերջերս է ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել նշված պաշտոնին։ Մինչ այդ, այդ պաշտոնում աշխատում էր Արթուր Վանոյանը, ում իր մասնագիատական գործունեության ժամանակ սպանել էր ՊՊԾ գունդ ներխուժած «Սասնա Ծռեր»-ի անդամներից մեկը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հակոբ Մկրտչյանը Մասիսի բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2107 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)