Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում
Հոկտեմբերի 14-ին, ժամը 16.43-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի սկզբնամասում «Ford transit» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Ford transit» մակնիշի 22 OS 267 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: