211652_close_icon
views-count4314 դիտում article-date 16:05 14-10-2016

Օբաման սխալմամբ Պուտինին անվանել է «КГБ-ի նախկին ղեկավար»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի նախագահի հանրապետական թեկնածու,միլիարդատեր Դոնալդ Թրամփին ուղղված իր քննադատական ելույթում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նրա նախկին պաշտոնը նշելիս սխալմամբ անվանել է «КГБ-ի նախկին ղեկավար», հաղորդում է Rosbalt.ru-ն։ Հանրապետականներին ուղղված իր խոսքում Օբաման ասել է. «Դրանք մարդիկ են, ովքեր ամեն ինչ հասկացել են ու լռել։ Նրանք լռել են այն մասին, որ համաձայն չեն տնտեսական քաղաքականության սկզբունքների հետ։ Դուք կոշտ արտաքին քաղաքականության կողմնակիցներ եք, հանդես եք գալիս որպես Ռուսաստանի հակառակորդներ, սակայն ընտրում եք Թրամփին, ում համար օրինակ է ծառայում Վլադիմիր Պուտինը՝ КГБ-ի նախկին ղեկավարը»մ-մեջբերում է Օբամայի խոսքը Սպիտակ Տունը։ Նշենք, որ Պուտինը 1977 թվականից աշխատել է ՌԴ Անվտանգության ծառայության կոմիտեի լենինգրադյան հայահետախուզական վարչությունում։ 1985-1990 թվականներին ծառայել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության արտաքին հետախուզությանում, իսկ 1991 թվականի օգոստոսի 20-ից հեռացել ՌԴ ՊԱԿ-ից։ 1998-1999 թվականներին եղել է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության ղեկավարը։

Նմանատիպ նյութեր