3920 դիտում
10:38 14-10-2016
Ընտրություններ, որոնք խիստ կարևոր լինելով Հայաստանի համար, մնացին լուսանցքում. «Ազգ»
«Ազգ» թերթի առաջնորդողը գրում է. «Նախորդ շաբաթավերջին Վրաստանում և Ռուսաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք պակաս կարևորություն ունեն մեզ համար, քան, ասենք, Վանաձորում և Գյումրիում տեղի ունեցածն ու դեռ շարունակվող հետընտրական գզվռտոցը։ Ու մինչ Վրաստանի ընտրությունների արդյունքները գեթ ինչ-որ չափով լուսաբանության կամ մեկնաբանության արժանացան հայկական մամուլի կողմից, մանավանդ որ այնտեղ 3 վրացահայեր պատգամավոր էին ընտրվել, սակայն Պետդումայի ընտրությունները անտեսվեցին գրեթե ամբողջովին։
Այնինչ սկզբից ևեթ պարզ էր, որ Ռուսաստանի առաջիկա՝ 2018 թ.ի նախագահական ընտրություններին ընդառաջ՜ խորհրդարանական ընտրությունները որքան կարևոր են նախագահ Վլադիմիր Պուտինի համար, որն այնքան ջանասիրությամբ մինչև ընտրությունները չեզոքացնում Էր իրեն ընդդիմադիր հոսանքներին և նախապատրաստում քաղաքական իր նոր էլիտան, որը անկասկած առաջիկա 6-7 տարիներին լինելու է այդ երկրի քաղաքական կրեմը, դրանից բխող բոլոր ստորոգելիներով։ Իսկ մենք այդ էլիտայում իսպառ բացակայում ենք։
Ճիշտ է, այս անգամ էլ Պետդումայի պատգամավոր վերընտրվեց աշխարհահռչակ մեր հայրենակից, բևեռախույզ Արթուր Չիլինգարովը, որի հայանպաստ գործունեության քաշն ու կշիռը սակայն, գոնե ինձ համար, մնում է անծանոթ»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
958 դիտում
09:25 27-01-2021
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը հայտնվել է ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում․ «Հայաստանի Հանրապետություն»
3494 դիտում
12:36 20-04-2017
Խաղաղ պայմաններում մենք ազգ-այգեպան ենք, իսկ վտանգի պահին դառնում ենք ազգ-բանակ. Սերժ Սարգսյան
Այս բաժնից
1180 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»