211652_close_icon
views-count2798 դիտում article-date 19:39 14-10-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հոկտեմբերի 14-ին

1794 թ. – Հնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվեց առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարարը»: 1851 թ. – ստեղծվեց «Ռոյթեր» լրատվական գործակալությունը: 1905 թ. – ստեղծվեց Միջազգային ավիացիոն ֆեդերացիան: 1926 թ. – Լոնդոնում լույս տեսավ Վինի Թուխի մասին անգլիացի գրող Ալան Միլնի առաջին գիրքը: 1960 թ. – մահացել է Աբրամ Իոֆֆեն, խորհրդային մեծ գիտնական (ծն. 1880 թ.): 1967 թ. – մահացել է Ստեփան Զորյանը, հայ գրող, արձակագիր (ծն. 1889 թ.): 1990 թ. – մահացել է Լեոնարդ Բերնսթայնը, ամերիկացի երգահան, դաշնակահար և դիրիժոր (ծն. 1918 թ.): 2006 թ. – Կալինինգրադ քաղաքում օծվեց Սուրբ Ստեփանոս եկեղեցին հայկական եկեղեցին:

Նմանատիպ նյութեր