5564 դիտում
20:54 13-10-2016
Մոտ ապագայում Ղարաբաղյան կարգավորման հարցում լավատեսորեն չենք տրամադրված. Ուշակով
Մոսկվան լավատեսորեն չի տրամադրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես չէի ասի, որ լավատես ենք մոտ ժամանակներում այդ հակամարտության, վեճի կարգավորման հարցում: Բայց կշարունակենք համառ աշխատանքը և՛ Բաքվի, և՛, բնականաբար, Երևանի հետ»,- ասել է Ուշակովը լրագրողներին: Այնուամենայնիվ, նա հրաժարվել է մանրամասներ հայտնել բանակցությունների վերաբերյալ՝ նշելով, որ քննարկման են դրված բազմաթիվ տարբերակներ և առաջարկներ:
Պատասխանելով Հայաստանին սպառազինություն մատակարարելու պատճառների վերաբերյալ հարցին՝ Ուշակովը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և իրավունք ունի մատակարարել այն սպառազինությունը, որի շուրջ պայմանավորվել է գործընկերների հետ: «Իմ կարծիքով՝ այդտեղ ոչ մի անսպասելի բան չկա ոչ մեկի, այդ թվում՝ ադրբեջանցի գործընկերների համար: Ինչպես գիտեք, Ադրբեջանին նույնպես զենք ենք մատակարարվում»,- ասել է նա:
Նմանատիպ նյութեր
3161 դիտում
12:01 09-07-2016
ԱՄՆ-ն պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. Ջ. Ուորլիք
34302 դիտում
22:55 28-05-2018
Թրամփ․ Առաջիկա ամիսները ղարաբաղյան հարցում կարգավորման հասնելու հնարավորություն են բերում. azatutyun.am
3852 դիտում
21:56 03-07-2019
Ալիևը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Թրամփի օգնությունն ստանալու հույս է հայտնել. Tert.am
Այս բաժնից
1030 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2826 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
973 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում