211652_close_icon
views-count5423 դիտում article-date 20:05 13-10-2016

Ստամբուլում հրատարակվել է Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպը

Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչությունը հրատարակել է Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» հայտնի վեպի թուրքերեն թարգմանությունը: Գիրքն արդեն տեղ է գտել «Արաս»-ի պաշտոնական կայքում, որտեղից էլ գնորդները կարող են այն պատվիրել համացանցի միջոցով: Վեպը Սփյուռքի արմատախիլ հայության պատմությունն է, Փարիզ ընկած «Արևելքցի տղոց»` պոլսահայ երիտասարդների ողբերգական կյանքի պատմությունը։ Շահան Շահնուրը վեպը գրել է 1927-1929 թթ.-ին, այն հենց նույն տարում էլ լույս է տեսել. վեպը՝ առաջին անգամ որպես թերթոն, մաս առ մաս լույս է տեսել Շավարշ Միսաքյանի «Հառաջ» թերթում (1929 թ., մայիս-սեպտեմբեր), ապա մեծ հայրենասեր Վ. Իսպիրյանի ծախսերով հրատարակվել է առանձին գրքով։ Նշենք, որ «Արաս» հրատարակչությունը հիմնադրվել է Ստամբուլում 1993թ.-ին: Հրատարակչությունը կարճ ժամանակում կարողացել է շատերի համար դառնալ «պատուհան» դեպի հայկական գրականություն, քանի որ զբաղվում է հայ դասականների, հայոց պատմության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի թուրքերեն թարգմանությամբ՝ հասանելի դարձնելով այն թուրքական հասարակության բոլոր խավերին:

Նմանատիպ նյութեր