211652_close_icon
views-count4636 դիտում article-date 16:59 13-10-2016

Իրանում ահաբեկչություն է կանխվել. ձերբակալվել են օտարեկրացիներ

Իրանի հատուկ ծառայությունները կանխել են ահաբեկչություն, որը ծրագրված էր իրականացնել շիաների հիշատակման արարողության ժամանակ, հաղորդում է IRIB-ը՝ վկայակոչելով Իրանի Հետախուզության ու ազգային անվտանգության նախարար Մահմուդ Ալավիին։ Ria Novosti-ի փոխանցմամբ՝ օտարեկրյա քաղաքացիների մոտ հայտնաբերվել ու առգրավվել են մեծ քանակի պայթուցիկ սարքեր ու 100 կգ պայթուցիկ նյութեր։ Ալավիի խոսքով՝ օպերացիաները տարվել են Ֆարս նահանգում և Իրանի հարավային մասում։ Նա, սակայն, չի նշել, թե որ ահաբեկչական խմբավորմանն են պատկանում ձերբակալվածները և որ երկրից են։

Նմանատիպ նյութեր