211652_close_icon
views-count7753 դիտում article-date 22:46 11-10-2015

Մոսկվայում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Ռուս իրավապահները հայտնաբերել ու ձերբակալել են մի խումբ անձանց, որոնց կասկածում են Մոսկվայում ահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ: ՌԴ Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն, օպերատիվ-հետախուզական լայնամասշտաբ գործողությունների արդյունքումՄոսկվայում ձերբակալվել է մարդկանց խումբ, որը մասնակից է մայրքաղաքում ահաբեկչական գործողության ծրագրման: Ըստ աղբյուրի, բնակարանում, որտեղ հայտնաբերվել է անձանց խումբը, վնասազերծվել է ինքնաշեն պայթուցիկ միջոց:

Նմանատիպ նյութեր