3148 դիտում
10:42 13-10-2016
ՀԱՊԿ-ն կանդրադառնա՞ ապրիլյան պատերազմին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վաղը Երևանում աշխատանքներն է սկսելու ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների գագաթնաժողովը։ Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ ՀԱԽ նիստին մասնակցելու նպատակով Երևան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մյուս նախագահների ժամանման մասին տեղեկատվություն դեռ չկա, թեև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությանը պարտադիր է, որովհետև գագաթնաժողովում՛ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից անցնելու է Բելառուսին։
Հայտնի է նաև, որ մրսածության պատճառով չեղարկվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այցը ՀՀ, և նրան գագաթնաժողովում կներկայացնի իր երկրի վարչապետը։ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ից արդեն վերադարձել է և նիստին, բնականաբար, ներկա կլինի։ Մնում են Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահները, ովքեր գագաթնաժողովը բաց թողնելու լուրջ պատճառներ կարծես թե չունեն։
Նշենք, որ երևանյան գագաթնաժողովը մի շարք ինտրիգներ է պարունակում՝ սկսած ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածությունից, մինչև աշխարհաքաղաքական թեմաներ։ Հայաստանի համար ամենակարևորը, սակայն, հետևյալն է՝ արդյոք գագաթնաժողովի արդյունքներով նախագահների հայտարարությունը կանդրադառնա՞ ապրիլյան պատերազմին և կոնկրետ ի՞նչ բովանդակության կունենա այդ անդրադարձը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
7482 դիտում
10:42 11-02-2017
Ադրբեջանը 700 հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ ապրիլյան պատերազմին հայկական կողմից հասցված վնասների առնչությամբ
857 դիտում
15:35 27-02-2014
Կառավարությունը նպաստի խնդրին կանդրադառնա 2015 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ
Այս բաժնից
1180 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»