4018 դիտում
20:22 12-10-2016
Բռնություն է գործադրվել ընտանեկան բռնության ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:
2016 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 16:20-ին, Դիլիջան քաղաքի մի բնակչուհուց ահազանգ է ստացվել առ այն, որ ամուսինը վիճաբանում է ընտանիքի անդամների հետ խնդրել ոստիկանների միջամտությունը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցները պահանջել են տղամարդուց դադարեցնել վիճաբանությունը, սակայն վերջինս չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, վիճաբանել է նրանց հետ, հայհոյել, ապա գործարկած բենզասղոցով հարձակվել ոստիկանների վրա:
Ոստիկանության ծառայողներից մեկը, իրական վտանգ զգալով, իրեն ամրակցված «Մակարով» տիպի ատրճանակից մեկ անգամ նախազգուշական կրակոց է արձակել օդ, որից հետո ոստիկաններին հաջողվել է վնասազերծել նրան՝ ձեռքից վերցնելով բենզասղոցն ու նրան բերման ենթարկել:
Դեպքի առթիվ 2016 թվականի հոկտեմբերի 11-ին Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ոստիկանության երկու աշխատակից ճանաչվել են տուժող և հարցաքննվել։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել բենզասղոցը, հարցաքննվել են մի շարք վկաներ։
Տղամարդը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Նմանատիպ նյութեր
2200 դիտում
20:12 20-01-2017
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյայի նկատմամբ դատապարտյալի կողմից բռնություն է գործադրվել
2766 դիտում
16:29 06-02-2017
Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն է գործադրվել. ՀՔԾ
Այս բաժնից
1015 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
976 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին
745 դիտում
09:59 01-02-2025
ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության ապագան. «ՏԵՂորոշում»․ «Ամերիկայի ձայն»