211652_close_icon
views-count56850 դիտում article-date 17:40 12-10-2016

Գործարարը, ով կրկին անգամ Bentley-ն վարել էր խմած՝ տեղափոխվեց «գաի պլաշչադկա». իսկ այս դեպքում հիշում ես հայտնի ասացվածքը՝ «Կարմիր կովն իր կաշին չի փոխի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Bentley մակնիշի ռուսական H 001 OH 36 RUS համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ավտոմեքենան, որը պատկանում է Երևանի բնակիչ, գործարար աշխարհում մեծ ճանաչում ունեցող Գոռ Մարտիրոսյանին, այս տարվա օգոստոսի 20-ին նույնպես տարվել է «գաի պլաշչադկա» այն բանի համար, երբ վարորդը դարձյալ եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Եթե նախորդ անգամ վարորդը ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ 200 հազար դրամի չափով, ապա այս անգամ տուգանքը կրկնապատկվում է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/20/93326/]ավելի վաղ[/url] հայտնել էր[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 20-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք էր տեղափոխվել Bentley մակնիշի ռուսական H 001 OH 36 RUS համարանիշի ավտոմեքենան։ Վարորդը, չարամտորեն խախտելով երթևեկության կանոնները, կանգնեցվել է ՃՈ աշխատակիցների կողմից և պարզվել էր, որ ավտոմեքենայի դիմապակուց բացակայում է տեխզննման կտրոնը, իսկ վարորդը, ենթարկվելով բժշկական փորձաքննության, պարզվել է, որ մեքենան վարում է ոչ սթափ (խմած) վիճակում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր