49109 դիտում
10:49 18-08-2016
Կարմիր կովն իր կաշին չի փոխում. գործարարի Porsche Panamera-ն կրկին տեղափոխվեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 17-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Porsche Panamera մակնիշի 77 DD 077 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական ակտ, քանի որ դիմապակին եղել է թաղանթապատված։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված մեքենան օգոստոսի 11-ին նույնպես տեղափոխվել էր «տուգանային հրապարակ» նույն արարքի համար, սակայն ավտոմեքենան «տուգանային հրապարակից» թողնելուց հետո օրինախախտ վարորդը դասեր չքաղելով՝ կրկին թաղանթապատել է ավտոմեքենան։
Ստացվում է, ինչպես ժողովուրդն է ասում՝ կարմիր կովն իր կաշին չի փոխում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Օրբելի եղբայրների փողոցի բնակիչ, 50-ամյա Էդուարդ Չոբանյանի անվամբ, իսկ ըստ տեղեկությունների՝ նա Պռոշյանի կոնյակի գործարանի սեփականատերերից է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)