211652_close_icon
views-count55318 դիտում article-date 10:19 20-08-2016

Գործարարը, ով Bentley-ն վարել է խմած, տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 20-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Bentley մակնիշի ռուսական H 001 OH 36 RUS համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, չարամտորեն խախտելով երթևեկության կանոնները, կանգնեցվել է ՃՈ աշխատակիցների կողմից և պարզվել է, որ ավտոմեքենայի դիմապակուց բացակայում է տեխզննման կտրոնը, իսկ վարորդը, ենթարկվելով բժշկական փորձաքննության, պարզվել է, որ մեքենան վարում է ոչ սթափ (խմած) վիճակում։ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ, բազմիցս հորդորել են վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, և, որ ամենակարևորն է, մեքենաները չվարեն ոչ սթափ վիճակում, հակառակ դեպքում, անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից ու նրա «երկաթյա նժույգի» մակնիշից, օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում մեքենաները տեղափոխվելու են «գաի պլաշչադկաներ»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ Գոռ Մարտիրոսյանին, ով գործարար աշխարհում մեծ ճանաչում ունի։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր