Դատարանի վճռով Անդրանիկ Նիկողոսյանի կայքերը պետք է ներողություն խնդրեն Տիգրան Ուրիխանյանից
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանիը ԵԱՆԴ/4316/02/15 գործով վճիռ է կայացրել, որով պարտադրել է neonews.am և gazeta.am կայքերի սեփականատեր և խմբագիր Լուիզա Գումրոյանին հրապարակային ներողություն խնդրել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից։
Հիշյալ կայքերի հոդվածներում վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար հայցադիմումով Տիգրան Ուրիխանյանը պահանջել է հրապարակային հերքում տարածել և որպես վիրավորանքի և զրպարտության հատուցում՝ վճարել կես միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ վերոնշյալ դատական գործի ընթացքում նաև բացահայտվել են հանգամանքներ, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ձեռնարկատիրության հատկանիշներով, քանի որ Գումրոյանը հայտարարել էր, թե այդ կայքերը պատկանում են տխրահռչակ Անդրանիկ Նիկողոսյանին և ներկայացրել էր մի շարք փաստաթղթեր: