5503 դիտում
16:00 16-09-2018
Պետք է ոչ թե գյուղացին լինի խնդրողի դերում, այլ իրենից խնդրեն. Փաշինյանն այցելել է «Արարատ» կոնյակի գործարանի
Մենք պետք է բարձրացնենք հողի արդյունավետությունը եւ օգնենք գյուղացուն մշակել ճիշտ տեսակի խաղող: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ այցի ընթացքում:
«Պարզվում է՝ երկրում կա խաղող, որը մթերվում է 430 դրամով եւ այդ խաղողն աճում է Արարատյան դաշտավայրում: Եվ այստեղ մենք ընդամենը պլանավորման խնդիր ունենք ընդհանրապես: Հիմա ինչո՞ւմն է խնդիրը, որ մենք պետք է օգնենք գյուղացուն, որ նրանք քայլ-քայլ սորտի փոփոխություն անեն, որ ոչ թե իրենք խնդրողի դերում լինեն, այլ իրենց խնդրեն: Այսօր գինու արտադրության ոլորտում մենք, փաստորեն, խաղողի լուրջ դեֆիցիտ ունենք, իսկ գյուղացին, փաստորեն, ունի ոչ թե էն խաղողից, որը մթերում է 430 դրամով, այլ ունի խաղող, որը մթերում է 130-140 դրամով: Լավ ինչքան էլ բարձրանա, թող մյուս տարի դառնա 150-160: Այսինքն՝ մենք քառակուսի մետր հողի արդյունավետությունը պետք է բարձրացնենք, եւ կառավարությունն այստեղ պետք է ե՛ւ խորհրդատվական, ե՛ւ որոշակի գործիքներով աջակցություն ցուցաբերի»,- ասել է նա:
Վարչապետը նշեց, որ այստեղ առանձին լուծում հնարավոր չէ, այլ շղթայական լուծում պետք է առաջարկել. «Բոլոր դեպքերում լուծումը մեկն է՝ օրինականության պահպանումը: Ասում են, որ այսօր կան գործարաններ, որոնք ոչ թե խաղողը մթերում են, այլ թվեր են հրապարակում մթերված խաղողի, որ հետո ուրիշ տեղից են խաղղո մթերել եւ այդ խաղողից ստացել են սպիրտ»:
Վարչապետի խոսքով՝ հանձնարարական կլինի, որ բոլոր գործարաններում ստուգումներ լինեն:
«Օրինականությունը դրանում է, որ կապ չունի նախկին պաշտոնյա է, ներկա պաշտոնյա է, պաշտոնյա է, թե պաշտոնյա չէ: Այսինքն՝ մեր ՀՀ քաղաքացիներ են, որոնք պատասխանատու են օրենքի առաջ, եւ եթե քաղաքականացրեցիք, ես էլ քաղաքականացնեմ եւ էլի էս բոլոր մանիպուլյացիաները կապ ունի նրա հետ, որ նենց անենք, որ գյուղացիները նայեն բոլորի ձեռքին, որ ով մի հատ ընտրակաշառք կտա, ով մի պարկ սելիտրա կտա, ով 10 հազար դրամ կտա, ով մուրաբա կտա: Էս շղթան պետք է կտրել»,- հավելել է նա:
Նմանատիպ նյութեր
47119 դիտում
11:10 11-10-2022
Կրակոցներ Երևանում՝ «Արարատ գինու և կոնյակի» գործարանի մոտ․ ժամանել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանապետը
Այս բաժնից
862 դիտում
16:39 16-11-2024
«Կանաչ Երևան» գաղափարի շրջանակում Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը. Տիգրան Ավինյան
805 դիտում
16:21 16-11-2024
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը շնորհեց Նարայանա Մուրթիին
943 դիտում
15:07 16-11-2024
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն