5967 դիտում
22:20 12-10-2016
Երազների նշանակությունը տարբեր ժամանակներում և մշակույթներում
Երազների մեկնության պատմությունը գնում է մինչև մ.թ.ա. 5000-4000 թվականները։ Երազների մասին առաջին մեկնաբանությունը եղել է 5000 տարի առաջ Միջագետքում կավե հուշատախտակի վրա։ Հունական և հռոմեական ժամանակաշրջանում մարդիկ հավատում էին, որ երազներն աստվածներից կամ մահացածներից եկած ուղղակի հաղորդագրություններ են և որ դրանք գուշակում են ապագան։
Ավստրիացի նյարդաբան Զիգմունդ Ֆրոյդը լայնորեն գրել է երազների տեսության և մեկնության մասին։ Նա երազները մեկնաբանում է որպես ամենախորը ցանկությունների արտահայտում, որը հաճախ վերաբերում է մանկության հիշողություններին։
Իր «Երազների մեկնաբանությունը» գրքում Ֆրոյդը զարգացնում է երազների մեկնաբանման հոգեբանական տեխնիկա և նախագծում ուղենիշների մի շարք՝ հասկանալու այն նշաններն ու հիմնական մտքերը, որոնք արտահայտված են երազներում։ Երազները լինում են տարբեր տեսակի՝ վախ առաջացնող, հուզիչ, կախարդական կամ արկածային։
Երազում կատարվող իրադարձությունները դուրս են երազ տեսնողի ղեկավարումից, բացառությամբ ջինջ երազների, որտեղ երազ տեսնողը ինքնակառավարվում է։ Երազները երբեմն կարող են ստեղծագործական մտքեր առաջացնել կամ էլ ոգեշնչել։
Նմանատիպ նյութեր
1091 դիտում
16:34 24-01-2014
Քննարկում` «Քրիստոնեության դիրքորոշումը երազների հարցում» թեմայով
943 դիտում
17:38 24-01-2014
Քննարկում` «Քրիստոնեության դիրքորոշումը երազների հարցում» թեմայով
3783 դիտում
22:22 23-05-2016
Ավստրիացի նյարդաբան Զիգմունդ Ֆրոյդը լայնորեն գրել է երազների տեսության և մեկնության մասին
Այս բաժնից
6499 դիտում
16:23 11-10-2024
71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը
6859 դիտում
23:11 10-10-2024
Մաշտոցի պողոտայի A գոտու և կարմիր կետագծերի թալանը չեն կարող համատեղվել․ Արշակ Սարգսյան