211652_close_icon
views-count3783 դիտում article-date 22:22 23-05-2016

Ավստրիացի նյարդաբան Զիգմունդ Ֆրոյդը լայնորեն գրել է երազների տեսության և մեկնության մասին

Երազները լինում են տարբեր տեսակի՝ վախ առաջացնող, հուզիչ, կախարդական կամ արկածային։ Երազում կատարվող իրադարձությունները դուրս են երազ տեսնողի ղեկավարումից, բացառությամբ ջինջ երազների, որտեղ երազ տեսնողը ինքնակառավարվում է։ Երազները երբեմն կարող են ստեղծագործական մտքեր առաջացնել կամ էլ ոգեշնչել։ Ավստրիացի նյարդաբան Զիգմունդ Ֆրոյդը լայնորեն գրել է երազների տեսության և մեկնության մասին։ Նա երազները մեկնաբանում է որպես ամենախորը ցանկությունների արտահայտում, որը հաճախ վերաբերում է մանկության հիշողություններին։ Իր «Երազների մեկնաբանությունը» գրքում Ֆրոյդը զարգացնում է երազների մեկնաբանման հոգեբանական տեխնիկա և նախագծում ուղենիշների մի շարք՝ հասկանալու այն նշաններն ու հիմնական մտքերը, որոնք արտահայտված են երազներում։

Նմանատիպ նյութեր