211652_close_icon

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հոկտեմբերի 12-ին

views-count3821 դիտում article-date 20:45 12-10-2016
1492 թ. – ըստ ավանդույթի՝ այս օրը Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Ամերիկան։ 1858 թ. – մահացել է Ուտագավա Հիրոշիգեն, ճապոնացի նշանավոր գծանկարիչ, գունավոր փայտափորագրության վարպետ, ավելի քան 5400 փորագրանկարների հեղինակ է (ծն. 1797 թ.)։ 1928 թ. – ծնվել է Ջիվան Գասպարյանը, հայ աշխարհահռչակ դուդուկահար և երգահան։ 1931 թ. – Ռիո դե Ժանեյրոյում բացվեց Հիսուսի արձանը, որի բարձրությունը 38 մետր է, քաշը 1145 տոննա, իսկ ձեռքերի բացվածքը 30 մետր։ 1940 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը մտան Ռումինիա, և դրանով սկսվեց ցամաքային Եվրոպայի նվաճումը։ 1955 թ. – ծնվել է Սերժ Վենտուրինին, ֆրանսիացի բանաստեղծ։ 1960 թ. – Նիկիտա Խրուշչովը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում կոշիկով հարվածեց ամբիոնի սեղանին։ 1992 թ. – Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը անցկացրեց իր առաջին միջազգային խաղը Մոլդովայի հետ։ 1996 թ. – տեղի ունեցավ Շանհայի թանգարանի նոր շենքի բացումը։

Նմանատիպ նյութեր