211652_close_icon
views-count4567 դիտում article-date 21:47 11-10-2016

Մյասնիկյան պողոտայում երթևեկությունն այս գիշեր կդադարեցվի՝ գծանշման աշխատանքների կատարման նպատակով

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհային գծանշման աշխատանքների կատարման նպատակով հոկտեմբերի 12-ի ժամը 00.00-ից մինչև ժամը 6-ը՝ երկու ուղղություններով, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում: Նշված ժամերին տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկվում է երթևեկել Սարալանջի փողոց-Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթի (կամ՝ Սևակի) փողոց-Ռուբինյանց փողոց երթուղով:

Նմանատիպ նյութեր