211652_close_icon

Սևանի փողոցներում մեկնարկել են գծանշման աշխատանքները

views-count2806 դիտում article-date 16:33 10-07-2020
Այս օրերին Սևան քաղաքում իրականացվում են փողոցների գծանշման աշխատանքներ, որոնք ընդգրկելու են 10-ից ավելի փողոցներ և հրապարակներ: Նախատեսված է և կենտրոնական, և երկրորդային փողոցների գծանշում: Աշխատանքները ներառում են ճանապարհների հոծ և ընդհատ գծանշում, հետիոտնային անցումների և կանգառների գծանշում: Ճանապարհային գծանշումը անվտանգ և ապահով երթևեկության երաշխիքներից մեկն է, ինչպես նաև ապահովում է քաղաքի ներկայանալի տեսքը: Աշխատանքների կատարման արժեքը 1.347.000 դրամ է: Ծրագիրն իրականացվում է «Պրոգրես լայն» ՍՊԸ-ի կողմից:

Նմանատիպ նյութեր