Մեկնարկում է պաշտոնանկությունների 2-րդ փուլը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ բոլոր մարզպետները այսօր հրավիրվել են նախագահական նստավայր, խոսակցության թեման մարզպետներից որոշների պաշտոնանկության հարցն է լինելու։ Այսպիսով, մեկնարկում է պաշտոնանկությունների 2-րդ փուլը։
Այս պահին, թերևս, միանշանակ է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի պաշտոնանկության հարցը, որին կփոխարինի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]