2336 դիտում
09:19 11-10-2016
Չարաշահումներ բժշկական ապահովագրության ոլորտում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում գործում են 9 ապահովագրական ընկերություններ, որոնց գործունեության հետ կապված բողոքները հիմնականում վերաբերում են «ԱՊՊԱ»-ի հետ կապված խնդիրներին։ Սակայն «Ժողովուրդ»–ը ահազանգ ստացավ քաղաքացուց, որը պատմեց ապահովագրական ընկերության կողմից բոլորովին այլ տեսակի չարաշահման մասին։
Մեզ դիմած քաղաքացին փաստում է, որ ինքը «Արմենիա ինշուրանս» ընկերությունում առողջության ապահովագրություն է ձեռք բերել՝ արտերկիր մեկնելու համար։ Սակայն, երբ արտերկրում գտնվելիս նրա մոտ առողջական խնդիրներ են առաջացել, այդպես էլ չի կարողացել իր ապահովագրական ծառայությունից օգտվել։ Ավելին՝ Հայաստան վերադառնալուց և փոխհատուցում ստանալ փորձելուց հետո պարզվել է, որ իր տվյալները նշված ապահովագրական ընկերության բազայում նշված չեն։
Այս դեպքում հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս է «Արմենիա ինշուրանս» ընկերությունը մարդուն ապահովագրական գրքույկ տվել, և այդ փաստաթուղթը որքանո՞վ է իրական։ «Արմենիա ինշուրանս»–ից պարզաբանում ստանալու «Ժողովուրդ»–ի բոլոր ջանքերն ապարդյուն անցան։ Պարզվեց՝ տնօրինությունը նման հարցերով չի զբաղվում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1382 դիտում
12:27 30-05-2022
26մլն դրամի չարաշահումներ՝ covid 19-ի ընթացքում հյուրանոցներում մեկուսացված անձանց սննդի մատակարարման ոլորտում
Այս բաժնից
1009 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1063 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1060 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»