211652_close_icon
views-count1404 դիտում article-date 18:37 10-10-2016

Գեղարքունիքի մարզի 23/01 ընտրատեղամասում ընտրությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են ՀՔԾ

2016թ. հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի թիվ 23/01 ընտրատեղամասում ընտրությունների ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ս.Մ.-ին նույն համայնքի ղեկավարի թեկնածու Հ.Ս.-ն սպառնացել է ընտրությունների արդյունքներն իր օգտին չլինելու դեպքում հաշվեհարդար տեսնել, այնուհետև, հոկտեմբերի 4-ին՝ ձայների վերահաշվարկից հետո, համայնքի ղեկավարի պաշտոնում չընտրված Հ.Ս.-ն շարունակել է Ս.Մ.-ին ուղղված իր սպառնալիքները: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում նախապատրաստվող նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից պահանջվել և ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացք տալու հանձնարարությամբ:

Նմանատիպ նյութեր