211652_close_icon
views-count5039 դիտում article-date 21:12 10-10-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հոկտեմբերի 10-ին

732 թ. – տեղի ունեցավ Պուատիեի ճակատամարտը: 1659 թ. – մահացել է Աբել Տասմանը, հոլանդացի նշանավոր ծովագնաց, հետազոտող (ծն. 1603 թ.): 1684 թ. – ծնվել է Անտուան Վատտոն, ֆրանսիացի գեղանկարիչ և գծանկարիչ, ռոկոկո ոճի հիմնադիրներից մեկը (մահ. 1721 թ.): 1780 թ. – Կարիբյան ծովում սկսվեց մեծ մրրիկ, այն տևեց 6 օր, ավերվածությունների հետևանքով մահացավ մոտ 27 000 մարդ: 1813 թ. – ծնվել է Ջուզեպպե Վերդին, իտալացի հռչակավոր կոմպոզիտոր («Աիդա», «Տրուբադուր», «Տրավիատա», մահ. 1901 թ.): 1955 թ. – մահացել է Լյուսի Թարգյուլը, հայ արձակագիր, թարգմանիչ (ծն. 1905 թ.): 1963 թ. – մահացել է Էդիթ Պիաֆը, ֆրանսիացի ճանաչված երգչուհի և դերասանուհի (ծն. 1915 թ.): 2007 թ. – Իչկերիայի Չեչենական Հանրապետությունը հայտարարեց իրեն անկախ: 2009 թ. – Թուրքիան և Հայաստանը Հայ-թուրքական հարաբերությունների դիվանագիտական ամրապնդման համար կնքեցին փոխադարձ պայմանագիր, ինչը սակայն չիրականացվեց Թուրքիայի պատճառով:

Նմանատիպ նյութեր