Վրաստանում այսօր ընտրություններ են. առջևում «Վրացական երազանք» կուսակցությունն է
Վրաստանում այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խորհրդարանական ընտրություններ են ընթանում: Այս մասին հայտնում է RBC-ն:
Վրաստանում իշխող «Վրացական երազանքը» կուսակցությունը ձայների ավելի քան 30% առավելությամբ առաջ է անցնում Միխեյիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից:
Այս պահի դրությամբ ընտրություններին մասնակցող մնացած կուսակցությունները չեն գերազանցում ձայների 5 տոկոսը:
Քվեաթերթիկների 50 տոկոսի հաշվարկից հետո, նախնական տվյալներով՝ Վրաստանի խորհրդարան է անցնում ընդամենը 2 կուսակցություն՝ «Վրացական երազանք»-ը և «Միացյալ ազգային շարժում»-ը: