14278 դիտում
11:02 09-10-2016
Արարատի մարզում 42-ամյա վարորդը Nissan Murano-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ
Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Վանաշեն գյուղի բնակիչ, 42-ամյա Անդրանիկ Փամբուկյանը իր վարած Nissan Murano 55 XX 559 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, վթարի հետևանքով Ա. Փամբուկյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 35-ամյա Արմեն Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարութունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Մանասերյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների ՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից Nissan Murano –ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)