211652_close_icon
views-count6094 դիտում article-date 23:42 08-10-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հոկտեմբերի 8-ին

451 թ. – սկսվեց Քաղկեդոնի ժողովը: 1558 թ. – ծնվել է Հենրիխ Շյուցը, գերմանացի երգահան, երաժշտական մանկավարժ (մահ. 1672 թ.): 1754 թ. – մահացել է Հենրի Ֆիլդինգը, անգլիացի գրող, դրամատուրգ (ծն. 1707 թ.): 1871 թ. – ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում մեծ հրդեհ սկսվեց: 1912 թ. – սկսվեց առաջին Բալկանյան պատերազմը: 1953 թ. – մահացել է Քեթլին Ֆերրիերը, անգլիացի երգչուհի (ծն. 1912 թ.): 2003 թ. – մահացել է Գևորգ Աբաջյանը, հայ թատերագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (ծն. 1920 թ.): 2005 թ. – Քաշմիրում տեղի ունեցավ մեծ երկրաշարժ, ինչ հետևանքով զոհվեց մոտ 84 000 մարդ: 2011 թ. – մահացել է Ժիրայր Գրիգորի Ավետիսյանը, հայ նշանավոր կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր (ծն. 1927 թ.):

Նմանատիպ նյութեր