211652_close_icon

Մասնագիտական պարապմունք ոստիկանությունում

views-count2091 դիտում article-date 18:38 08-10-2016
Հոկտեմբերի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական մասնագիտական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը: Մասնակցում էին ոստիկանության մարզային վարչությունների շտաբի պետերը, ենթակա տարածքային բաժինների հետաքննության բաժանմունքների պետերը և հետաքննության գծով տեսուչները: Մասնագիտական պարապմունքի ընթացքում քննարկվեցին «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածների քննարկում և մեկնաբանում» և այլ հարցեր: Գործնական պարապմունքի ընթացքում ներկայացվեցին օրակարգում ընդգրկված հարցերն ու դրանց ուղղությամբ կատարված աշխատանքները, մատնանշվեցին նաև ձեռքբերումներն ու թերացումները: Առաջադրված խնդիրների քննարկումից հետո ցուցումներ տրվեցին աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր