211652_close_icon
views-count3358 դիտում article-date 10:02 17-08-2017

Մասնագիտական պարապմունք ոստիկանությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 16-ին ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական մասնագիտական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը: Մասնակցում էին ոստիկանության տարածքային բաժինների պետերը: Օրակարգի թեմաներն էին՝ «Համակարգչային տեխնոլոգիաները, ցանցերը, տեղեկատվական անվտանգության խնդիրները, տեխնոլոգիաների կիրառումը ՀՀ ոստիկանության համակարգում» և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի առանձնահատկությունները»: Քննարկվող հարցերի շուրջ զեկուցումներով հանդես եկան ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության 3-րդ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Պողոսյանը և ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության 1-ին բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վահագն Հարությունյանը: Օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ ծավալված քննարկումներից հետո ցուցումներ տրվեցին տվյալ ոլորտներում աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր