Բրյուսելի օդանավակայանում գործադուլի հետևանքով հետաձգվել է 120 չվերթ
Բրյուսելի միջազգային օդանավակայանում հետաձգվել է մոտ 120 չվերթ Բելգիայում անցկացվող արհմիությունների գործադուլի պատճառով, գրում է Flanders News թերթը:
Արհմիությունների միավորումները, այդ թվում խոշոր տրանսպորտային ընկերությունները, որոշել են գործադուլի դուրս գալ կառավարության կողմից նախատեսված կրճատումների դեմ բողոքելու համար:
Բրյուսելի օդանավակայանում առավոտյան ինքնաթիռների մեծ մասը մեկնել է ըստ ժամանակացույցի, սակայն միջազգային չվերթների մի մասը չեղյալ է հայտարարվել, այդ թվում՝ Լոնդոն, Սթոքհոլմ, Բեռլին և Միլան ուղղություններով չվերթները: Կեսօրին արդեն հետաձգվել է օդանավակայանի ժամանակացույցի չվերթների 40 տոկոսը: