211652_close_icon
views-count3950 դիտում article-date 18:52 07-10-2016

Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունել է Թուրքիայի դեսպանի վերադարձը Բեռլին

Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունում է Թուրքիայի դեսպանի վերադարձը Բեռլին և դա կարևոր դրական քայլ է համարում երկկողմ հարաբերություններում: Այդ մասին ասված է ուրբաթ գերատեսչության մամուլի ծառայության տարածած հայտարարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես ուրախ եմ, որ իմ թուրք ընկերն ու գործընկերը՝ դեսպան Հուսեյն Կարսլըօղլուն, վերջապես վերադարձավ Բեռլին՝ կրկին իր երկիրը Գերմանիայում ներկայացնելու համար… Ես նրա վերադարձն ընկալում եմ այդ թվում նաև որպես երկկողմ հարաբերություններում կարևոր դրական նշան»,- ասված է Գերմանիայի արտգործնախարարության քարտուղար Մարկուս Էդերերի հայտարարությունում: Հիշեցնենք, որ Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ էր կանչվել Անկարա՝ Բունդեսթագի կողմից այս տարվա հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումից հետո:

Նմանատիպ նյութեր