211652_close_icon
views-count4573 դիտում article-date 18:16 07-10-2016

Շահեն Հարությունյանին բերման են ենթարկել, հարցաքննել և ճանաչել տուժող

Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, այսօր բերման են ենթարկել Հատուկ քննչական ծառայություն, հարցաքննել և տուժող են ճանաչել: Այս մասին հայտնում է [url=http://www.azatutyun.am/a/28038047.html]azatutyun.am[/url]-ը Շահեն Հարությունյանի փոխանցմամբ, հուլիսի 17-ին՝ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման օրը, ինքը երկու անգամ բերման էր ենթարկվել, ինչի ընթացքում իր նկատմամբ բռնություն էր կիրառվել։ «Ես ինքս բողոք չեմ ներկայացրել ոստիկանության կողմից բռնության ենթարկվելու մասին, սակայն մամուլի հրապարակումների հիման վրա գործը վարույթ են ընդունել։ Ես ծանուցում չէի ստացել ոստիկանություն ներկայանալու մասին։ Այսօր առավոտյան դասի էի գնում, մայրս զանգեց, ասաց, որ ոստիկաններ են եկել՝ ինձ բերման ենթարկելու որոշումով»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Շահեն Հարությունյանը։ Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում հեղափոխության փորձ անելու մեղադրանքով Շահեն Հարությունյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական պատիժ է կիրառվել։

Նմանատիպ նյութեր