9030 դիտում
13:51 07-10-2016
Ինչու չի կարելի օգտվել «Տուն Սերվիս»-ի ծառայություններից. արձագանքի հետքերով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ կապ հաստատեց մեր ընթերցողներից մեկը և իր արդարացի վրդովմունքն արտահայտեց «Տուն սերվիս» կենցաղային շտապօգնության մատուցած ծառայություն շուրջ։
Նա պատմեց, որ սեպտեմբերի 28-ին դիմել է «Տուն Սերվիս»-ին՝ խնդրելով մասնագետի ուղարկել իր բնակարան՝ կատարելու մի քանի կենցաղային իրերի վերանորոգում։ Ծառայությունից մասնագետի են ուղարկել իր ուղղորդած հասցեն, որտեղ նա կատարել է 4 թեթևակի ճոճվող աթոռների ձգում, ամրացրել է (սոսնձել է) պահարանի թուլացած դուռը, լոգարանի վարագույրի ձողը (նույնպես՝ սոսնձով) և կրկին սոսնձել պահարանի դռան 2 փեղկերը (նալիչնիկ):
«Կատարված աշխատանքի դիմաց վարպետը պահանջեց 16.000 դրամ, գումարած՝ 2.200 դրամ՝ սոսնձի համար, որը, պարզվեց, որ «իրենց կանոններով» պետք է գնեի ես, այսինքն՝ հաճախորդը։ Ընդհանուր հաշվով՝ պետք է վճարեի 18.200 դրամ: Ժամանակի սղության պատճառով ես ստիպված եղա համաձայնվել վարպետի առաջադրած պայմաններին և, նա մոտ 40 րոպեում կատարեց աշխատանքները: Վերջում խնդրեցի նորով փոխարինել խոհանոցի վառված լամպը, ինչին նա, մոռանալով, որ պայմանավորված ժամից 10 րոպե ուշացումով է եկել, հայտարարեց, որ չի կարող, քանի որ շտապում է»,-պատմեց կինը։
Վերջինս հավելեց, որ հաջորդ օրը փորձել է բացել 2 փեղկը սոսնձած պահարանի դուռը և տեսնել է, որ սոսնձվել է նաև դուռը: Դռան հետ բացվում է նաև փեղկերից մեկը և ընկնում հատակին: Պոկվում է նաև երկրորդ փեղկը, ինչից հետո ինքն անմիջապես զանգահարում է «Տուն սերվիս» ծառայություն և բարեհամբույր կերպով բացատրում է, թե ինչ խնդիրներ են կրկին առաջացել, այս անգամ՝ իրենց մասնագետի կատարած աշխատանքի հետևանքով և խնդրում է, որպեսզի մասնագետի ուղարկեն՝ շտկելու իրենց իսկ սխալ աշխատանքը: Սակայն ծառայությունից պատասխանում են, որ «ձեր տանն արված աշխատանքներն առանց երաշխիքի են: Ոչնչով չենք կարող օգնել»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1003 դիտում
18:45 18-02-2014
Հայաստանի կրթական ծառայություններից կարող են օգտվել նաև Բենինիի ուսանողները
4900 դիտում
16:03 13-04-2017
Նախարարությունը հորդորում է օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրողների ծառայություններից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10309 դիտում
16:14 24-07-2019
Ովքե՞ր կարող են օգտվել նորագույն և թանկարժեք անվճար բժշկական ծառայություններից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
577 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
466 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
697 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am