211652_close_icon
views-count1054 դիտում article-date 18:45 18-02-2014

Հայաստանի կրթական ծառայություններից կարող են օգտվել նաև Բենինիի ուսանողները

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Բենինի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անիսեթ Գաբրիել Կոչոֆային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև հնարավոր համագործակցության հարցեր: Դեսպանն իր խոսքում նշել է, որ Բենինի իշխանությունները կարևորում են Հայաստանի մանկավարժական և գիտական ներուժը` պատրաստակամություն հայտնելով համագործակցել մի շարք ուղղություններով, մասնավորապես, միջպետական համագործակցության և փոխանակման ծրագրերի շրջանակում համապատասխան մասնագետների պատրաստման, վերջիններիս որակավորումների բարձրացման և գիտնականների միջև փորձի փոխանակման շրջանակում: Դեսպանը նշել է, որ իրենց հիմնականում հետաքրքրում է գյուղատնտեսական մասնագիտութւոնների գծով ուսումնառությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջբուհական համագործակցության հարցեր` դասախոսների, շրջանավարտների և ծրագրերի փոխանակման, քննարկումների և կլոր-սեղանների անցկացման համատեքստում: Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների կրթության և գիտության նախարարությունների միջև համապատասխան համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությանը: Նախարարի տեղակալն իր հերթին նշել է, որ Հայաստանը մեծ փորձ ունի օտարերկրյա ուսանողների կրթության առումով` ընդգծելով, որ Բենինիի ուսանողները ևս կարող են օգտվել ՀՀ կրթական ծառայություններից:

Նմանատիպ նյութեր