211652_close_icon
views-count3173 դիտում article-date 19:39 07-10-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հոկտեմբերի 7-ին

1571 թ. – Հոնիական ծովում տեղ ունեցավ Լեպանտոյի ծովամարտը, Սրբազան լիգան հաղթանակ տարավ Օսմանյան կայսրության նկատմամբ: 1849 թ. – մահացել է Էդգար Ալան Պոն, ամերիկացի գրող, գրաքննադատ, խմբագիր, համարվում է դետեկտիվ ժանրի գրականության հիմնադիրը (ծն. 1809 թ.): 1937 թ. – ծնվել է Ռաֆիկ Խաչատրյանը, հայ նշանավոր քանդակագործ (մահ. 1993 թ.): 1937 թ. – մահացել է Գևորգ Ասատուրը, հայ բանասեր, մանկավարժ, թարգմանիչ (ծն. 1868 թ.): 1944 թ. – մահացել է Միքայել Մանվելյանը, հայ արձակագիր, դերասան (ծն. 1877 թ.): 1949 թ. – ստեղծվեց Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը: 1952 թ. – ծնվել է Վլադիմիր Պուտինը, ռուս պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության նախագահը: 1967 թ. – ծնվել է Թոնի Բրեքսթոնը, ամերիկացի երգչուհի: 1996 թ. - եթեր հեռարձակվեց Fox News Channel նորությունների ամերիկյան հեռուստաալիքը: 2001 թ. – ԱՄՆ-ն պատերազմ սկսեց Աֆղանստանում:

Նմանատիպ նյութեր