211652_close_icon
views-count2543 դիտում article-date 09:03 07-10-2016

ՀՀԿ-ն 2017-ի ընտրություններին կներկայանա նոր կերպարով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է նոյեմբերի 26-ին համագումար անցկացնել։ Այդ համագումարի արդյունքում ՀՀԿ-ի գործադիր մարմնի կազմը էապես փոխվելու է։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը ծրագրել է ՀՀԿ-ի «քրեական» դիմանկարն ամբողջությամբ փոխել, որպեսզի կուսակցությունը 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանա նոր՝ «ինծիլիգենտ» կերպարով։ Մյուս կողմից քաղաքական դաշտում շատ է խոսվում այն մասին, որ ՍԵրժ Սարգսյանն իր համար հիմնական քվե «ապահովողներին» հետին պլան տեղափոխելով և նրանց այդպիսով նեղացնելով՝ կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է։ Սակայն Սերժ Սարգսյանն արդեն մի քանի տարի է, այսպես կոչված, փոխարինող անձնակազմ է պատրաստում։ Այլ կերպ ասած՝ իշխանական համակարգի հատկապես երիտթևում համոզված են, որ «նոր ճյուղը», որի վրա «նստած» կլինի իշխանությունը, վաղուց աճել է, և ժամանակն է «կտելու հին ճյուղերը»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր