Վարուժան Սուքիասյանի մամուլի ասուլիսը՝ հոկտեմբերի 7-ին
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 18:45-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Նույն օրը՝ ժամը 19:15-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: