24234 դիտում
21:36 06-10-2016
Արմավիրի մարզում Ոստիկանության ակադեմիայի 3-րդ կուրսի 21-ամյա ուսանողը վրաերթի է ենթարկել դպրոցականներին
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան քաղաքի Արարատյան փողոցի 1-ին զանգվածի բնակիչ, 21-ամյա Արթուր Իսկանդարյանը Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի Կոմիտաս փողոցի թիվ 54 տան դիմաց իր վարած Opel Vectra մանիշի 34 DԼ 009 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Նորակերտ գյուղի բնակիչներ, 10-ամյա Մարգարիտա Եփրեմյանին և 11-ամյա Անի Պետրոսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Մ. Եփրեմյանը տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, իսկ Ա. Պետրոսյանը Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննիչ Հ. Քյասինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Իսկանդարյանը սովորում է ՀՀ ոստիկանության ակադեմիայի 3-րդ կուրսում, իսկ վրաերթի ենթարկված երեխաները սովորում են Նորակերտ գյուղի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+